ԱՄՆ-ը առաջին անգամ կին դեսպան ունի Աֆղանստանում
Ռոյա Ռահմանին դարձել է Աֆղանստանում ԱՄՆ առաջին կին դեսպանը, հաղորդում է 1TV-ը` հղում անելով Աֆղանստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հարուն Չահանսուրին:
Նա Ռահմանին անվանել է Աֆղանստանի տաղանդավոր դիվանագետներից մեկը՝ նշելով նրա հաջողությունները Ինդոնեզիայում ծառայության ընթացքում, որտեղ նա զբաղեցրել է նաև Աֆղանստանի դեսպանի պաշտոնը:
Չահանսուրին հավելել է, որ Ռահմանին շուտով կանցնի իր պարտականություններ կատարմանը: