Թրամփն ինքն իրենից շնորհակալություն է հայտնել՝ նավթի գների նվազման համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նավթի գների նվազումն իր ձեռքբերումն է համարում: Ինչպես հայտնում է Коммерсанть-ը, ԱՄՆ նախագահն ընդգծել է նաև Նահանգներում գնաճի մակարդակի նվազումը:
«Հիանալի է, որ նավթի գները նվազում են (շնորհակալություն նախագահին -Թ)»,- իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի նախագահը: Վերջինս հավելել է, որ հոյակապ տնտեսական լուր է նաև հարկերի կրճատումը շնորհիվ 2017-ին իր իսկ իրականացրած հարկային բարեփոխումների: