Իրինա Ալեգրովան հեղինակավոր մրցանակաբաշխությանը ներկայացել է բազմիցս կրած զգեստով (լուսանկար)
Իրինա Ալեգրովան զարմացրել է երկրպագուներին՝ Կրեմլի պալատում կայացած «Ոսկե գրամոֆոն» հեղինակավոր մրցանակաբաշխությանը կրած հանդերձանքով, որին հավատարիմ է արդեն մի քանի տարի շարունակ:
Երբեմն, իհարկե, Ալեգրովան փոխում է իր սիրելի բաճկոնակը սև երկար զգեստով, սակայն, հիմնականում, նա փառատոններին և մրցանակաբաշխություններին ներկայանում է հենց այս հանդերձանքով:
66-ամյա Ալեգրովայի երկրպագուները ենթադրել են, որ նա տնտեսում է բեմական հագուստի վրա: Իրինա Ալեքսանդրովնան բազմիցս հայտարարել է, որ հանգիստ է վերաբերվում իր զգեստապահարանին և կարող է հանդիսատեսին ներկայանալ զգեստով, որով նախկինում արդեն ելույթ ունեցել է, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա» կայքը: