Այդ դուք էիք, որ դիրքապահ 18-20 տարեկան զինվորին թողել էիք մերկ՝ տանից ուղարկվող հագ ու կապի հույսին. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ խոսում են երկրի սահմանից, անվտանգությունից մարդիկ, ովքեր երկար տարիներ հնարավորություն են ունեցել այդ անվտանգությունը սահմանում հասցնել մաքսիմալի , բայց չեն արել:
Դուք ամենաբարձր մակարդակով հայտարարում էիք, թե պահածոյի տարրաներով դիրքի անվտանգություն պահելը շատ ավելի էֆեկտիվ է, քանի տեսանկարահանող սարքի, քանի որ այդ սարքը հակառակորդի դիպուկահարը կարող է շարքից հանել: Լավ, դուք բա չե՞ք ամաչում, դուք գոնե մի հատ ձեր արածը նայեք էլի, ավելի ճիշտ չարածին նայեք: Դուք անգամ դիրք հասնելու համար ճանապարհ չեք կառուցել, դուք բերեցիք ասպարեզ «չպահվող դիրք» հասկացողությունը: Ախր դուք այնքան խոցելի եք, երբ խոսում եք անվտանգությունից, երբ խոսում եք Ազգ- Բանակ կոնցեպտից, երբ խոսում եք շարքային զինվորից և սպայից: Այդ դուք էիք, որ ոստիկանության ուժերին զինել էիք ամենավերջին ժամանակակից զենք ու զրահով, դիրքապահ 18-20 տարեկան զինվորին թողնելով մերկ, թողնելով տանից ուղարկվող հագ ու կապի հույսին, թողնելով մի քանի փամփուշտի հույսին իրական թշնամու դեմ հանդիման:
Չեմ ուզում, որ գա ժամանակ ու էս նույն բաների մասին գրեմ ներկա իշխանության հասցեին, իսկապես շատ եմ ուզում հաջողի այս իշխանությունը, այն Հայաստանին շատ պետք է: Ամեն օր ու ժամ Հայաստանի համար այսօր շատ թանկ է»: