Հակամանկավարժական վարքագիծ, կարծում եմ երեխայի ծնողները կդիմեն ոստիկանության Մալաթիայի բաժին. Անահիտ Բախշյան
Կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հակամանկավարժական վարքագիծ, կարծում եմ երեխայի ծնողները կդիմեն ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների բաժնին, որը պետք է գնահատական տա այդ ուսուցչի վարքագծին, տնօրենն էլ երևույթը ոչ պետք է կոծկելու ճանապարհով գնա, այլ կիրառի վարչական տույժ, իսկ դպրոցի կառավարման խորհուրդն էլ նման դեպքերը բացառելու նպատակով կարող է հրավիրել քննարկում մանկավարժների հետ և նույնպես գնահատական տա երևույթին: Այն մանկավարժը, որը երեխաների լեզուն չի հասկանում, երեխաներն էլ՝ իրեն ու իր ասելիքը տեղ հասցնելու նպատակով բռնության է դիմում, հակամանկավարժ է ու դպրոցին՝ հակացուցված»: