Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Մելանյա Թրամփը զարդարում է Սպիտակ տունը
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն արդեն սկսել է Սպիտակ տան զարդարման աշխատանքները՝ թեև Սուրբ Ծննդյան տոներին դեռ մեկ ամիս ժամանակ կա: 48-ամյա նախկին մոդելն Twitter-ի իր միկրոբլոգում նախագահական նստավայրից լուսանկարներ է հրապարակել, գրում է Daily Mail-ը:
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են Սպիտակ տունը զարդարելու հարցում: Անհամբեր սպասում եմ վաղվան, երբ կտեսնեմ այդ ամենը»,- լուսանկարները մեկնաբանել է առաջին տիկինը:
Սուրբ Ծննդի ու Ամանորի կապակցությամբ Սպիտակ տան 132 սենյակները զարդարելու համար կամավորների մեծ թիմ է հավաքվել:
Նշվում է, որ այս շաբաթ ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը Սպիտակ տան բակում դիմավորել էին Հարավային Կարոլինա նահանգից բերված 6 մետրոնոց եղևնին, որը կզարդարի Երկնագույն սենյակը: