ԵՄ-ը հաստատել է «Բրեքզիթ»-ի վերաբերյալ համաձայնագիրը
Եվրամիության կազմում մնացող 27 անդամ պետությունների ղեկավարները հաստատել են Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը, ինչի մասին տեղեկացրել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«ԵՄ 27 անդամ պետությունները հավանություն են տվել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու համաձայնագրին, ինչպես նաև Բրյուսելի ու Լոնդոնի հետագա հարաբերությունների վերաբերյալ քաղաքական հռչակագրին»,- Տուսկի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Մինչդեռ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ասել է, որ «սա բոլոր հավանական համաձայնագրերից լավագույնն է Մեծ Բրիտանիայի համար»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ էր արել բրիտանացիներին «Բրեքզիթ»-ի հարցում աջակցել իրեն:
Հայտնի է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ կազմից դուրս կգա 2019թ. մարտին: