ՀՀԿ-ն առավել հեղափոխական ուժի տպավորություն է թողնում, քան ՔՊ-ն
«Ինքնաթիռը թռիչքից առաջ անցնում է տեխնիկական թեսթավորում, եթե որևէ ցուցիչ չի համապատասխանում նորմատիվներին, ապա թռիչքը չի կայանում: Նույն բանը "հեղափոխության" ժամանակն էր, "ինքնաթիռը" թեսթավորման նորմատիվներին չէր համապատասխանում: էկիպաժը` հեղափոխականները, բացարձականապես գաղափար չունեին ոչ "ինքնաթիռի" կառուցվածքի, տեխնիկական չափորոշիչների, ավելին` առաջին անգան էին նստում ղեկին ու պատկերացում չունեին երթուղու մասին, ինչը վթարի հավանականությունը մեծացնում էր մինչև դրա կանխարոշվածության աստիճանի:
Ապշեցուցիչ էր "ուղևորների" պահվածքը` նման ինքնաթիռ նստելու ցանկության էյֆորիան:
Դա չի նշանակում, որ իշխանափոխություն չպետք է լիներ, դա մեր փրկվելու միակ շանսն էր և մեզանից շատերը ջանքեր են թափել այդ օրը մոտեցնելու համար:
Հիմա եկել է ընտրության ժամանակը: Մենք սովորական խորհրդարան չենք ընտրում, մենք երկրի ճակատագիրն ենք որոշում, բայց իրականում ընտրելու բան չունենք, այսինքն հեղափոխության շարունակությունը ոչ մի քաղաքական ուժ իր վրա չի վերցնում, ընդամենը իշխելու խնդիր է դրված:
Բա հիմա ինչ անենք:
Հեղափոխությունը պետք է շարունակություն ունենա: Եթե այս կարճ ժամանակում մի քանի մասնակից կուսակցություններ ի վիճակի լինեն հռչակագիր ստորագրել հեղափոխության հետագա օրակարգի (դրա մոտավոր ցանկը գրել եմ, կարելի է լրացնել) և դրանից հետո արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու մասին, ապա կարելի է դրանց ձայն տալ: Սա վերջին տարբերակն է այս փուլում հեղափոխությունը փրկելու համար:
Որքան էլ դաժան չհնչի, այս պահին նույնիսկ ՀՀԿ-ն ավելի հեղափոխական ուժի տպավորություն է թողնում, քան ՔՊ-ն, դա էլ մեր ժամանակի տրագիկոմեդիայի ժանրից է»:
Ստեփան Դանիելյան, Facebook