Ադրբեջանցի «օրենքով գողը» պատասխան կտա բելառուսական օրենքի առաջ (տեսանյութ)
Նոյեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Մինսկում ձերբակալել են 40-ամյա «օրենքով գող» ադրբեջանցի Ռաշադ Իսմաիլովին, քրեական շրջանում ավելի հայտնի՝ Ռաշադ Գյանջինսկի: ՆՐա հետ ձերբակալվել են ևս 4-ը, ովքեր կասկածվում են խմբակային հանցագործության մեջ, որոնց մոտ գտնվել է զենքեր, 14 փամփուշտ և հաշիշ: Գրում է Прайм Крайм-ը:
«Օրենքով գող»-ի մոտ հայտնաբերվել է կեղծ անձնագիր, որով նա անցել է սահմանը
Նրա թագադրությունից առաջ, որը տեղի է ունեցել 2013-ի փետրվարին, Իսմաիլովը 1 տարի դատապարված է եղել: Սակայն ինչպես ցանկացած գող, ով հավակնում է քրեական աշխարհում լավ «կարիերա» ստեղծել, պարտադիր էր հանցագործություն կատարելը:
Սա առաջին դեպքը չէ, Իսմաիլովը բազմիցս է միտումնավոր հանցագործություններ իրակացրել: