Թրամփը սպառնում է փակել Մեքսիկայի հետ սահմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը՝ ոչ օրինական փախստականների դեմ պայքարելու համար:
«Եթե ինչ-որ պատճառներով դա լինի անհրաժեշտ, մենք կփակենք մեր հարավային սահմանը: Տասնամյա խախտումներից հետո ԱՄՆ-ն այլևս չի կարող հաշտվել այս լուրջ իրավիճակով»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում: