Կոնգոյում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավոր փակ կլինի ահաբեկչության սպառնալիքի պատճառով
Երկուշաբթի՝ նոյեմբերի 26-ին, Կոնգոյում ԱՄՆ դեսպանատան դռները փակ կլինեն հանրության համար: Պատճառը հնարավոր ահաբեկչության մասին տեղեկությունն է:
ԱՄՆ դեսպանատան կայքէջի փոխանցմամբ՝ ներկայացուցչությունը հստակ տեղեկություն ունի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում ամերիկյան օբյեկտների դեմ նախապատաստվող ահաբեկչության մասին: «Կինշասայում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 26-ին փակվելու է», - ասված է հայտարարության մեջ:
Դեսպանատունը Կոնգոյում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել զգուշություն պահպանել: