Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին չեն ցանկանում մեկ հարկի տակ ապրել արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի հետ
Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը պատրաստվում են տեղափոխվել Քենսինգթոնյան պալատից: Այս մասին հայտնում է ITV-ն:
Նախնական տվյալների համաձայն՝ նրանք պատրաստվում են բնակություն հաստատել քաղաքից դուրս գտնվող թագավորական ընտանիքի Ֆրագմոր-հաուս առանձնատանը, որը Վինձորի ամրոցին ավելի մոտ է գտնվում:
Նշվում է, որ տեղափոխությունը նախատեսված է 2019-ի գարնանը:
Բրիտանական The Sun պարբերականը, հիմնվելով իր աղբյուրների վրա, գրում է, որ տեղափոխությունը կապված է այն բանի հետ, որ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին չեն ցանկանում մեկ հարկի տակ ապրել արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի հետ:
Նյութում նաև նշվում է, որ վերջին շրջանում եղբայրների հարաբերությունները կարծես թե լարվել են, ինչպես նաև արքայազն Հարրին և Մեգանը ցանկանում են իրենց առաջնեկի ծնվելուց առաջ շատ ժամանակ անցկացնել միասին: