Ֆրանսիայում նռնակով զինված տղամարդը Մակրոնի հետ հանդիպում է պահանջել (տեսանյութ)
Ֆրանիսայի արևմուտքում ձերբակալվել է նռնակով զինված տղամարդը, ով պահանջել է հանդիպում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է BBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել «դեղին ժիլետներով» զանգվածային ցույցի ժամանակ:
45-ամյա տղամարդը պահանջել է «դեղին ժիլետներով» ցուցարարներին ընդունել Ելիսեյան Պալատում: Ֆրանսիայի ոստիկանությունը նշում է, որ նռնակն իսկական է եղել:
Նշենք, որ բողոքի զանգվածային ալիք է բարձրացրել Ֆրանսիայի ողջ տարածքով նախորդ կիրակիից. ցուցարարները բողոքում են բենզինի և դիզվառելիքի գների բարձրացման դեմ:
Ցույցերը զանգվածային անկարգությունների են վերածվել:
Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել է 35 ձերբակալվածի մասին: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 81 հազարի:
Մանրամասն՝ տեսանյութում: