Լավրովը ԱՄՆ-ին անուղղակիորեն մեղադրել է ԻՊ-ին աջակցելու մեջ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումը կարծես ԱՄՆ իշխանությունների կողմնակիցը լինի Սիրիայի քաղաքական իրավիճակը փոփոխելու հարցում:
Նախարարը մեջբերել է օրերս ԱՄՆ Պետդեպարտամենտի արած հայտարարությունը, որտեղ ասվել է, որ ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակ տանելու համար Սիրիայում քաղաքական իրավիճակի փոփոխություն է պետք իրականացնել:
Լավրովն ընդգծել է, որ ամերիկացիները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները դիտարկում են որպես Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության արդարացում: Նախարարը պնդել է իր տեսակետը, թե ԱՄՆ-ի նպատակը ոչ այնքան «Իսլամական պետության»-ը հաղթելն է, որքան Սիրիայում քաղաքական իրավիճակի փոփոխությունը: