Ֆրանսիայում բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 81 հազարի
Ֆրանսիայում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 81 հազարի՝ հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
«Դեղին ժիլետներ» շարժումը շաբաթ օրը ողջ Ֆրանսիայով մեկ վառելիքի գների բարձրացման դեմ զանգվածային ցույցեր է անցկացրել։ Նախկինում նշվել էր, որ ցույցերին մասնակցում են մոտ 23 000 քաղաքացիներ, որոնցից 8000-ը՝ Փարիզում։ Ցույցերի ժամանակ կալանավորվել էր 35 մարդ, 8-ը տուժել էր։
Ֆրանսիայում հունվարի 1-ից 1լ բենզինի գինը 2,9 եվրոցենտով կաճի, դիզելինը՝ 6,5 եվրոցենտով։ Europe1 ռադիոալիքի տվյալներով՝ 2018թ․ ընթացքում դիզելային վառելիքի գինն աճել է 23 տոկոսով, բենզինինը՝ 15 տոկոսով։