Որքան էլ մտահոգ լինենք, դրանք չեն արժեզրկելու Փաշինյանի արածը
«Առաջին հայացքից թվում է, թե ՀՀԿ կարգախոսը պրիմիտիվիզմ է, բայց այն «մտահոգություն» բառով փորձում է կասկածի սերմերը գցել ու «մենք-դուք» ջրբաժանը մտահոգություն ունենալ-չունենալով տանել։
Իհարկե, մտահոգություն բոլորը ունեն կամ կունենան։ Ամեն մեկը՝ յուրովի։ Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ մտահոգություններ կունենա։ Բայց ՀՀԿ-ն պետք է մի բան հստակ իմանա. որքան էլ մտահոգ լինենք, մտահոգություններ ունենանք, դրանք չեն արժեզրկելու ոչ հեղափոխությունը, ոչ Փաշինյանի արածը, գոնե իմ համար։ Այնպես որ՝ անկապ մտահոգվածներ մի փնտրեք»։
Ստյոպա Սաֆարյան, Facebook