Հայտնի են «Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Սեպտեմբերի 28-ին՝ «Հայրենիք» կինոթատրոնում մեկնարկած «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնն ավարտվել է նոյեմբերի 23-ին, Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցած մրցանակաշխությամբ։
Կինոփառատոնն այս տարի ստացել էր 742 հայտ աշխարհի 39 երկրից, (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա և այլն) մրցութային փուլ էր անցելն 174 ֆիլմ։
Կինոփառատոնի ժյուրիի կազմում էին կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը /Հայաստան/, կինոօպերատոր Աշոտ Մովսեսյանը
/Հայաստան/, դերասանուհի Զառա Անտոնյանը /Գերմանիա/, ռեժիսոր և դերասան Սլավա Ստեփանյանը /ՌԴ/, պրոդյուսեր և ռեժիսոր Արմինե Անդան /Հայաստան/։
Կինոփառատոնի մրցութային փուլ անցած ֆիլմերը ներկայացվել են հետևյալ անվանակարգերում՝ հիմնական մրցութային ծրագիր /15 խաղարկային լիամետրաժ, 63 խաղարկային կարճամետրաժ և 21 վավերագրական ֆիլմ/, «Բովանդակությունը՝ կին» / 27 ֆիլմ/, «Ուսանողական» /48 ֆիլմ/։
Մրցութային ծրագիր անցած ֆիլմերից ժյուրիի ընտրությամբ յուրաքանչյուր անվանակարգից ներկայացվել է երեք ֆիլմ, հենց դրանցից էլ ընտրվել են լավագույները։ Այսպիսով 11 անվանակարգում ներկայացվել է 33 ֆիլմ։
Լավագույն սցենար. «Ուղիներ» / սցենարը՝ Վասսիլիս Մազոմենոսի, Հունաստան/
Լավագույն օպերատոր. «Ուղիներ» /օպերատոր, Վասսիլիս Մազոմենոս, Հունաստան/
Լավագույն երաժշտական ձևավորում . «Ագադահ» ֆիլմը /Իտալիա/
Լավագույն դերասանուհի. «Ազատության ցանց» / դերասանուհի՝ Ասամթա Սերնա, Իսպանիա/
Լավագույն դերասան. «Ագադահ» / դերասան՝ Նաուել Պերես Բիսկավարտ, Իտալիա/
Լավագույն ռեժիսոր. «Ազատության ցանց» / ռեժիսոր՝ Պաբլո Մորենո, Իսպանիա/
Լավագույն ֆիլմ. «Ազատության ցանց» / Պաբլո Մորենո, Իսպանիա/
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ . «Ընթացքում մոլորված» /ռեժիսոր՝ Սենն Դեհանդչուտեր, Բելգիա/
Լավագույն վավերագրական ֆիլմ. «Կռիվը» / ռեժիսոր՝ Վիոլեթա Էյելա, Բոլիվիա/
«Բովանդակությունը՝ կին» լավագույն մեկնաբանում. «Բռնցքամարտիկը ստվերում» / ռեժիսոր՝ Անդրեաս Բյոգիլգ Մոնիես, Դանիա/
Լավագույն ուսանողական ֆիլմ. «Դպրոցական դժվարություններ» / ռեժիսոր՝ Մարիա Էրիքսսոն-Հեշթ , Շվեդիա/։
Ուսանողական մրցութային ծրագրում տրվել է նաև խրախուսական դրամաշնորհ՝ 200.000 ական դրամ 3 հայ ուսանողի՝ Արամ Դովլաթյանին, Նարեկ Պետրոսյանին, Մարիամ Գրիգորյանին։
Հայ ժողովրդի արդարության պահանջը բարձրաձայնելու համար «Սոսե մայրիկի անվան մրցանակ»-ի է արժանացել կինոփառատոնի արտամրցութային ծրագրում ներկայացված «Անապատի ագռավները. հերոսի ճանապարհորդությունը Հայոց ցեղասպանության միջով» ֆիլմը /ռեժիսոր՝ Մարթա Հաուզկի, ԱՄՆ/, և «Անապատի Ագռավները» գիրքը /խմբագիրներն են՝ Լևոն և Մարո Փարյաններ/։
Կարճամետրաժ ֆիլմերի համար ժյուրիի հատուկի մրցանակի է արժանացել. «Նա ասաց «մայրիկ» ֆիլմը /Արսեն Աղաջանյան, ՌԴ/։
Սոցիալական թեմայով լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել ՌԴ-ում բակվող երիտասարդ հայ ռեժիսոր Սուրո Կրտսերի «Հինգշաբթի» ֆիլմը։