Սպասվում են տեղումներ և մառախուղ
Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքի նոյեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 18.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.00C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.20C