Մոսկվայի հյուսիս-արևմուտքում վառելանյութի պահեստ է հրդեհվել
Մոսկվայի հյուսիսարևմտյան շրջանում մեկհարկանի պահեստ է հրդեհվել. հրդեհի մակերեսը 200 քառակուսի մետր տարածք է ընդգրկել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքային արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչին, պահեստի ներսում վառելաքսուկային նյութեր պարունակող տարաներ կարող են գտնվել:
Գործակալության աղբյուրը մասնավորեցրել է, որ պահեստի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 300 մետրը 150-ի վրա, ներսում առկա վառելանյութի տարաների թիվը հստակ չէ:
Նախնական տվյալներով՝ պահեստը պատկանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին: