Ռազմական հզորության վարկանիշային աղյուսակում Հայաստանը 84-րդն է
Միջազգային Global Fire Power հետազոտական ընկերությունը հրապարակել է 2018-ի աշխարհի երկրների վարկաինշային ցանկն՝ ըստ ռազմական հզորության մակարդակի:
Տվյալ ցանկը կազմելիս մասնագետներն ուսումնասիրում են 55 անհատական գործոն յուրաքանչյուր երկրի համար: Այս տարի վարկանշային աղյուսակն ընդգրկել է 136 երկիր: 2018-ի նորեկներն են Իռլանդիան, Մոնտենեգրոն և Լիբերիան:
Հայաստանը ռազմական հզորության վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 84-րդ տեղը՝ նախորդ տարվա ցուցանիշը բարելավելով 9 կետով:
Հարևաններից Վրաստանը գտնվում է 82-րդ հորիզոնականում, Ադրբեջանը՝ 53-րդ, Թուրքիան՝ 9-րդ:
Աղյուսակի առաջատար երկրներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Գերմանիան: