Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հասկացել են, որ իրենց երեխաները տանջվում են և համաձայնության են եկել
Հոլիվուդի ամենասիրված զույգերից մեկի հարաբերությունները խաթարվեցին ավելի քան երկու տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր Ջոլին և Փիթը հուսահատված փորձում էին բաժանել իրենց վեց երեխաներին: Իսկ հիմա, կարծես, նրանք պատրաստ են համաձայնության գալ, գրում է Daily Mail-ը:
Աստղերը որոշել են, որ երկամյա պայքարը կործանում է ոչ միայն իրենց կյանքը: Ավելի վաղ զույգին մոտ կանգնած աղբյուրները նշում էին, որ ծնողների միջև հակասությունների պատճառով տուժում են երեխաները՝ չկարողանալով կիսվել իրենց զգացմունքներով մայրիկի և հայրիկի հետ: Այժմ այդ մտքին են եկել նաև Ջոլին և Պիտտը, ովքեր հույս ունեն խնդիրը լուծել նախքան դատավարությունը:
Չնայած այն բանին, որ Անջելինան պայքարում էր, որ Փիթը զրկվի երեխաների նկատմամբ որևէ տեսակի իրավունքներց, այժմ նա պատրաստվում է հանդիպել նրան: Նրանց համաձայնությունը, ի թիվս այլ բաների, կներառի նաև այն կետը, որը թույլ կտա Պիտտին ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ: Ավելի վաղ դերասանը ցանկանում էր, որ նրանք ամբողջ ժամանակ ապրեն Կալիֆոռնիայի իր տանը: Հաջորդ բանը, որ զույգը պետք է անի, գույքի բաժանումն է: Եվ այս գործը ևս խոստանում է դժվար լինել: