«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացուն հարվածած ինքնաթիռի օդաչուները հարցաքննվել որպես վկա
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացուն հարվածած Boeing-737 ինքնաթիռի օդաչուները հարցաքննվել են տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտման համար հարուցված գործի շրջանակում, գրում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրի:
Հայտնի է, որ օդաչուները գործում ներգրավված են վկաների կարգավիճակով:
«Ներկա պահին օդանավի անձնակազմը վերադարձել է Մոսկվա, օդաչուները հարցաքննվում են որպես վկաներ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ, Operativ.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 20.10-ին, մի երիտասարդ ընկել է «Boeing 737»-ի անիվների տակ, ստացել մահացու վնասվածք` ինքնաթիռի շասսիի հենակին հարված ստանալուց հետո: Մահացածը 1993թ. ծնված Ա.Գ. Եփրեմյանն է: