Մոսկվան 410 միլիոն ռուբլի կհատկացնի ամպերը ցրելու համար 2019-ին նախատեսվող մայիսյան տոնակատարությունների համար
2019-ին Մոսկվայի իշխանությունները մայիսյան տոների առթիվ 410,56 միլիոն ռուբլի է նախապատրաստել ամպերը ցրելու համար, որպեսզի անբարենպաստ եղանակները չխանգարեն տոնակատաորություններին: Գրում է Тасс-ը:
Նախատեսվու է օգտագործել 10 ինքնաթիռ, որոնք որոշ ժամանակ պետք է աշխատեն անդադար: Աշխատանքների ժամկետը լինելու է 2019-ի մարտի 15-ից հոկտեմբերի 25-ը:
Նշենք, որ այս տարի այդ աշխատանքները տանելու համար ծախսվել է 400 միլիոն ռուբլի, իսկ անցածին՝ 293 միլիոն: