ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է արել ազդել Իրանի վրա՝ Սիրիայից զորքերը դուրս բերելու հարցում
Միացյալ Նահանգները Ռուսաստանին կոչ է անում օգտագործել իր ազդեցությունը Դամասկոսի և Թեհրանի վրա, որպեսզի Իրանը իր զորքերը դուրս բերի Սիրիայից:
Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարի Սիրիայի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին օգտագործել Սիրիայի կառավարության և Իրանի վրա ունեցած իր ողջ ազդեցությունը (քանի որ ի վերջո այդ երեք երկրները միասին պայքարում են Սիրիայում), որպեսզի Սիրիայում Իրանի հրամանատարության ներքո գտնվող բոլոր ուժերը դուրս բերվեն՝ բացառությամբ ռուսների, և վերականգնվի 2011 թ. իրադրությունը», - ասել է նա:
Դիվանագետի խոսքերով, Վաշինգտոնը դա համարում է ողջամիտ քայլ:
«Թե դրա համար ինչ է պահանջվում՝ դա այլ հարց է», - ավելացրել է Ջեֆրին: