3-րդ սերնդի թղթադրամները շրջանառության մեջ դրվեցին (տեսանյութ)
Ազգային պատկերասրահում կազմակերպված միջոցառման ժամանակ պաշտոնապես շրջանառության մեջ են դրվել 3-րդ սերնդի թղթադրամները` 10 000, 20 000 և 50 000 անվանական արժեքներով:
1000, 2000 և 5000 դրամանոց թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն դեկտեմբերի 25-ին: 2-րդ սերնդի թղթադրամները շրջանառության մեջ կմնան անժամկետ և դուրս կգան բնական մաշվածությամբ:
Միջոցառման ժամանակ մարվել և շրջանառության մեջ է դրվել նաև նամականիշ, նվիրված ազգային արժույթի 25-ամյակին: Այն տպագրվել է 30 000 տպաքանակով և բացառիկ է իր տեսքով: Այն կլոր է և ձևավորված է ոսկե մետաղադրամի տեսքով:
Միջոցառմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: