Արցախի ԱԺ-ն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերել է 1 400 000 ՀՀ դրամ
Այսօր կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի շրջանակներում հանգանակված միջոցներով շարունակվելու են Արցախի զարգացման ծրագրերը:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական կազմն ու աշխատակազմը ակտիվորեն մասնակցում են հեռուստամարաթոնին ՝ նվիրաբերելով 1 400 000 ՀՀ դրամ, տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվական ծառայությունից։
Նշենք, որ նախորդ տարի ԱՀ ԱԺ կողմից հիմնադրամին է նվիրաբերվել 1 350 000 ՀՀ դրամ: