Հայտնի է ՌԴ նախագահի ամենամյա մեծ ասուլիսի օրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը կարող է կայանալ դեկտեմբերի 20-ին: Ռուսական ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Չեմ բացառում դա: Երբ ժամանակը գա, մենք կհայտնենք (ասուլիսի հստակ ամսաթիվը-խմբ.)»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի ասուլիսի մոտավոր ամսաթվի մասին տեղեկություն էր տարածել РБК-ն: