Արթուր Ապրեսովի հոգեհանգստի արարողությունը կկայանա նոյեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին
Կինոօպերատոր Արթուր Ապրեսովի հոգեհանգստի արարողությունը կկայանա նոյեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, «Էրեբունի» սգո սրահում: Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Մոսկվայում սրտի կաթվածի հետևանքով մահացել է կինոօպերատոր, պրոդյուսեր Արթուր Ապրեսովը։ Նա 46 տարեկան էր:
Ապրեսովը Մոսկվայում հեռուստալրագրող Ռոման Բաբայանի հետ աշխատում էր 2008թ–ի մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքներին։
Ապրեսովը ծնվել է Բաքվում, որտեղից 1988–ին ընտանիքով տեղափոխվել են Երևան:
1992թ–ին նա գործուղվել էր Ղարաբաղ ու այնտեղ մնացել մինչև պատերազմի ավարտը: Եղել է որպես ռազմական լրագրող:
Նա եղել է «Ոչինչ չի մնա», «Խաչագողի հիշատակարանը», «Տաքսի էլի լավ ա», «Սպանված աղավնի» և այլ ֆիլմերի օպերատորը:
Մինչև 1999 թվական եղել է «Զինուժ» հաղորդաշարի օպերատոր։
Հեռուստատեսությունում հանդես է կել նաև որպես պրոդյուսեր։