ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսում դիտորդական կետեր կտեղակայի
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինվորականները մտադիր են Սիրիայի հյուսիսում մի քանի դիտորդական կետեր տեղակայել՝ կանխելու թուրքական բանակի և Վաշինգտոնի կողմից հովանավորվող քրդական կազմավորումների միջև բախումները: Այս մասին գրում է թուրքական Daily Sabah թերթը:
Թերթի փոխանցմամբ, դիտորդական կետեր ստեղծելու մտադրությունը կապված է թուրքական կողմի մտահոգության հետ. Անկարան վախենում է, որ Սիրիայի հյուսիսում հակամարտությունը կխորանա՝ այնտեղ գտնվող քրդական ջոկատների պատճառով, որոնք համարվում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ճյուղավորումը:
Մետիսն ընդգծել է, որ Սիրիայի տարածքում դիտակետեր տեղակայելը չի մեծացնում ամերիկյան կոնտինգենտը: