Պետերբուրգում ձերբակալել են խանութներ թալանած ադրբեջանցիների խմբին
Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությունը չեզոքացրել է քաղաքում թափառող խմբավորումը: Ադրբեջանի երեք քաղաքացիները թալանել են խանութները, գրում են ռուսական լրատվամիջոցները:
Նրանց վերագրվում է 3 հարձակում մանրածախ առևտրի կետերի վրա: Նշենք, որ նրանք փող ու ծխախոտներ են գողացել: Առաջին անգամ Բելգրադի փողոցից նրանք տարել են 42.5 հազար ռուբլի և 300 տուփ ծխախոտ:
Դրանից հետո հարձակվել են նույն փողոցի մոտակայքում գտնվող խանութը: Այդ ժամանակ ավազակները տարել են 22 հազար ռուբլի և 200 տուփ ծխախոտ: Ընդհանուր վնասը՝ 40 հազար ռուբլի:
Երրորդ անգամ նրանք հարձակվել են Удельный պողոտայի վրա: Որտեղ, դանակով սպառնալով վաճառողին, դրամարկղից գողացել են 20 հազար ռուբլի և 200 տուփ ծխախոտ: Նշենք, որ առաջին երկու դեպքերում օգտագործվել է ատրճանակ: Հանցագործների դեմ քրեական գործ է հարուցվել: