Հայաստանը և ՌԴ-ն նոր համաձայնագիր են ստորագրել
Հայաստանը և Ռուսաստանը Մոսկվայում համաձայնագիր են ստորագրել Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի հետաքննության միջազգային բյուրոյի ստեղծման վերաբերյալ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համաձայնագրի ստորագրման արարողության վայրից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Փաստաթուղթն ստորագրել են ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը և Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվության տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Միջազգային ավիացիոն կոմիտեի նմանօրինակի ստեղծման գաղափարը քննարկվում Էր արդեն մի քանի տարի:
Ինչպես այսօր լրագրողներին պարզաբանել Է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, նոր բյուրոն աստիճանաբար Միջազգային ավիացիոն կոմիտեից կվերցնի այն լիազորությունները, որոնք միջկառավարական համաձայնագրի շրջանակում հետաքննության նոր բյուրոյին Էին փոխանցվել երկրների միանալու համեմատ: Այժմ պլանավորվում Է, որ բյուրոն իր գործունեությունը կվարի ԵԱՏՄ-ի երկրների միջև: