Թուրքիայում փլուզված հանքում մնացած բանվորները մահացել են
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Զոնգուլդակ նահանգի Քիլիմլի շրջանի պղնձի հանքում փլուզման հետևանքով հանքում մնացած երեք բանվորները մահացել են, այս մասին հայտնում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:
Հիշեցնենք, որ հանքում դեռևս անհայտ պատճառներով տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզում էր տեղի ունեցել, հանքում մնացել էր 5 բանվոր, նրանցից երկուսին փրկարարներին հաջողվել էր դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց: Ավելի ուշ դուրս են բերվել ներսում մնացած 3 բանվորների մարմինները:
Աղբյուրը նշում է, որ նախօրեին երեկոյան ձերբակալվել է հանքի սեփականատերը, դատախազության որոշմամբ նա կալանավորվել է: Չի բացառվում, որ սեփականատերը խախտել է բանվորների աշխատանքային իրավունքները՝ շահագործման ենթարկելով նրանց, ինչպես նաև վերջին շաբաթներին հանքն աշխատեցրել է առանց համապատասխան արտոնագրի: