Վաշինգտոնը զինված ուժերին թույլատրել է կրակ բացել Մեքսիկայի հետ սահմանին
Սպիտակ տունը թույլ է տվել, որ Մեքսիկայի հետ սահմանին տեղակայված ամերիկյան զորքերը ուժ գործադրեն և պաշտպանեն մաքսատան աշխատակիցներին միգրանտների հնարավոր հարձակումներից: Այս մասին հաղորդում է «Military Times» թերթը, վկայակոչելով Վաշինգտոնի վարչակազմի իր աղբյուրներին:
Նրանց տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 20-ին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին և ոչ թե ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփն է ստորագրել «Կառավարության որոշումը», որն ընդլայնում է զինծառայողների լիազորությունները, մասնավորապես, նրանց թույլ տալով «ուժ կիրառել, վերացնել զանգվածային անկարգությունները, իրականացնել միգրանտերի ժամանակավոր կալանավորում և ստուգում՝ մաքսային ծառայության ներկայացուցիչներին պաշտպանելու նպատակով:
Թերթը չի բացատրում, թե ինչու է փաստաթուղթը ստորագրել Քելլին և ոչ թե Թրամփը:
Թերթի համաձայն, որոշումը կարող է խախտել 1878 թ. ընդունված օրենքը, որով զինծառայողներին Միացյալ Նահանգներում արգելվում է իրականացնել իրավապահ մարմինների գործառույթներ: Այնուամենայնիվ, Պաշտպանության նախարարությունից հրատարակչությանը հայտնել են, որ փաստաթղթի տեքստը «խնամքով մշակված է, որպեսզի խուսափեն ԱՄՆ օրենքի հետ հակասություններից»: