Մոսկվայում հայ բիզնեսմենի դստերը լուսանկարի համար վարչական պատասխանատվություն է սպառնում. հոր մեկնաբանությունները (լուսանկարներ)
Մոսկվացի ուսանողուհի, 18-ամյա Կարինե Նազարեթյանի լուսանկարները՝ առյուծի ձագի հետ՝ պարեկային ավտոմեքենայի ֆոնին, որի համարի տեղում «2019» է գրված, տարածվել է ողջ համացանցում։ Ասում են, թե աղջկան լուսանկարի համար վարչական պատասխանատվություն է սպառնում։ Ուսանողուհու հայրը՝ Արարատ Նազարեթյանը, հերքել է այդ լուրերը։
«Դա մեր առյուծը չէ։ Դա ուղղակի այնտեղ մարդիկ էին զբոսնում Վորոբովյան բլուրներում, նրանցն է։ Խնդրեցինք լուսանկարվել։ Ավտոմեքենան եւ առյուծի ձագն այնտեղ էին։ Կարինան այնտեղ եղբոր հետ էր զբոսնում։ Կորյունի հետ քայլում էին, շատերն էին նրա հետ լուսանկարվում։ Մեքենան կանգնած էր այնտեղ, կորյունի հետ մի մարդ էր քայլում։ Այնտեղ բոլորն էին լուսանկարվում այդ ավտոմեքենաների հետ»,- «360 »-ին ասել է Արարատ Նազարեթյանը։
Այսպիսով, տեղեկատվությունը, թե աղջկան վարչական պատիժ է սպառնում ֆոտոշարքի համար, չի հաստատվել։
Իր հերթին «Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնել է, որ սկանդալային լուսանկարները Նազարեթյանի վրա կլորիկ գումար են նստել։ Միայն կորյունի վարձակալումն, ըստ նրանց, ժամը 22 000 ռուբլի արժի, եւ վարժեցնողները դա կարող են հաստատել։
«Այո մենք նման ֆոտոշարք արել ենք։ Դրսում դեռ տաք է, եւ եթե դուք ուզում եք կրկնել այս ֆոտոշարքը, շտապեք։ Կորյունը դեկտեմբերին միայն ստուդիայում է աշխատելու։ Նա ցուրտը չի տանում։ Իսկ առայժմ կարող ենք նաեւ Վորոբովյան բլուրներ գնալ»,- թերթի հետ հեռախոսազրույցում ասել է վարժեցնողը։