Սա հերթական վտանգավոր հարվածն է հայկական պետական արժեհամակարգին
Դիտավորություն, թե՞ չիմացություն։
Պետական արժույթի վրա պատկերված են ոչ պետական գործիչներ(նաև հակապետական)՝ արվեստի, սպորտի և կրոնի ներկայացուցիչներ։
Հետո էլ կսկսեն զազրախոսել ու զարմանալ, որ հայերը չունեն պետական մտածողություն։
Ո՞ւր են թագավորները, թագուհիները, քաղաքական և ռազմական գործիչները․․․
Սա հերթական վտանգավոր հարվածն է հայկական պետական արժեհամակարգին այն պատճառով, որ մարդկանց (հատկապես երեխաների) ենթագիտակցականում պետությունը և պետական արժեքները խարիսխավորվում են արվեստագետների, սպորտսմենների և կրոնավորների հետ։
Հ․Գ Երևի բրիտանացիները, ամերիկացիները, չինացիները և այլն, ոչինչ չեն հասկանում, որ իրենց պետական արժույթների վրա պատկերում են պետական գործիչներ։
Այն, ինչին դու հակառակվում ես, մնում է։
Հովհաննես Մանուկյան. ֆեյսբուք