Մոսկվայում հրդեհի հետևանքով երեխաներ են զոհվել
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ Մոսկվայի 17-հարկանի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել և մեկ չափահաս: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Երեք մարդ զոհվել է»,- հայտնել է գերատեսչությունը:
Հաղորդվում է, որ ևս մեկ մարդ հրդեհի հետևանքով տուժել է: Նշվում է, որ նախնական տեղեկատվությամբ հրդեհը բռնկվել է 13-րդ հարկում: