Միշտ էլ էդպես ա եղել. միջակությունն ա տիրում կամ ծանոթ, էդքան բան. Սոնա Շահգելդյան
Երգչուհի Սոնա Շահգելդյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այոʹ, շատ ամոթ է ու գիտեք` ինչն ա ցավալի, որ էսքան անում են ու աշխատում են իրենց հողում, բայց չեն գնահատվում, իսկ ովքեր, որ դրսից գալիս են, որ էնտեղ տեղ չեն տալիս, փորձում են իբր էստեղ կայանալ ու լավ էլ գնահատվում են: Միշտ էլ էդպես ա եղել. միջակությունն ա տիրում կամ ծանոթ, էդքան բան: Արվեստը մեկ-մեկ թող տարբերեն մնացած անկապ բաներից, անարժեք: Գոնե պահեն, գնահատեն, փայփայեն ինչ ունեն, հակառակն են անում դրա համար էլ մարդիկ թողնում են վիրավորված գնում են: Աստված կդատի վերևից»:
Նշենք, որ, ըստ լուրերի, Մշակույթի նախարարությունը մերժել է բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանի հարազատների` վերջինի հրաժեշտն Օպերայում կազմակերպելու խնդրանքը:
Հիշեցնենք, որ Վահագն Մարգարյանը նոյեմբերի 6-ին՝ Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում վթարի էր ենթարկվել: Ինչպես տեղեկացրել էինք, օրեր անց նա մահացել էր` գիտակցության չգալով: