Հայտնի է «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա հայտնաբերված հայի ինքնությունը
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դեսպանությունը հաստատում է «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացի, 1993թ. ծնված Ա. Գ. Եփրեմյանի մահվան մասին տեղեկությունը:
ՌԴ քննչական կոմիտեից դեսպանությանը հայտնել են, որ կատարվում են քննչական գործողություններ՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:
Նշվում է, որ դեսպանությունը մշատական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ:
Ավելի վաղ Operativ.am հայտնել էր, որ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում Հայաստանի 25-ամյա քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով: