ժամը 19:00-ի դրությամբ Վերին Լարսի անցակետի երկու հատվածները բաց են. Վրաստանում ՀՀ դեսպանություն
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 19:00-ի դրությամբ Վերին Լարսի անցակետի երկու հատվածները, ինչպես նաև Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Անցակետի ռուսական հատվածում կա տրանսպորտային միջոցների որոշակի հերթ, 500 մ երկարությամբ։
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն