«Ամեն օր արթնանում եմ առավոտյան ժամը 4-ին և կարդում երկրպագուների կարծիքները». Apple-ի ղեկավար
Ամերիկյան Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկը խոստովանել է, որ առավոտը սկսում է իր ընկերության արտադրած տեխնիկայի վերաբերյալ երկրպագուների կարծիքները կարդալուց: Այս մասին նա ասել է Axios-ին տված հարցազրույցում:
Քուկը խոստովանել է, որ արթնանում է առավոտյան ժամը 4-ին: Նրա առաջին գործն էլեկտրոնային փոստը ստուգելն է, որտեղ միլիարդատերը կարդում է գործնական նամակագրությունը, իր ընկերության տեխնիկայի վերաբերյալ կարծիքներ ու քննադատություններ:
«Ուզում եմ կենտրոնանալ այն մարդկանց վրա, որոնք կարևոր են մեզ համար», - ասել է ընկերության ղեկավարը: Այնուհետև նա ուղևորվում է մարզասրահ, որտեղ սթրեսից ազատվելու համար մոտ մեկ ժամ մարզվում է:
Ընկերության ղեկավարը պատմել է, որ էլեկտրոնային փոստով մարդկանց հետ շփվելու վրա օրական մոտ մեկ ժամ ժամանակ է ծախսում: Ըստ որոշ աղբյուրների՝ Քուկը բրենդի երկրպագուների և ընկերության սպառողների կողմից ստանում է օրական 700-800 նամակ: