Հայաստանը Ադրբեջանին կվերադարձնի հինգ, ապա ևս՝ երկու շրջան. Կորոտչենկո
Ադրբեջանական Oxu.Az-ը հարցազրույց է վարել ռուս ռազմական փորձագետ, «Նացիոնալնայա օբորոնա» (Ազգային պաշտպանություն) ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հետ, որի ժամանակ նաեւ անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
Երևան Տոնավաճառ
Հարցին, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ-ի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Կորոտչենկոն պատասխանել է. «ՀԱՊԿ-ի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը իդեալական տարբերակ կլիներ երկու կողմի համար էլ։ Հարցի փուլային լուծումը հնարավոր կլիներ, օրինակ, հետեւյալ սխեմայով՝ սկզբում Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում 7 օկուպացված շրջաններից 5-ը, իսկ այդ շրջանների եւ անմիջապես Լեռնային Ղարաբաղի միջեւ ընկած հատվածում, այսպես ասած «անվտանգության գոտում» կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորքերը։ Այդպիսով խաղաղապահներն իրենց ներկայության փաստով կերաշխավորեն, որ հակամարտող կողմերի միջեւ ռազմական գործողություններ չեն սկսվի։
Ինչին ի պատասխան Ադրբեջանն ու Թուրքիան կվերացնեն Հայաստանի շրջափակումը եւ կվերսկսեն տնտեսական կապերը։ Հաջորդ փուլով Երեւանը Բաքվի հսկողությանը կվերադարձնի օկուպացված եւս երկու շրջանները, իսկ Բաքուն էլ կերաշխավորի ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ առկա վերգետնյա տրանսպորտային կոմունիկացիաները՝ ոչ ռազմական տրանզիտի իրականացման պայմանով։ Կողմերի միջեւ շփման գծում նույնպես պետք է տեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահներ։
Ապա՝ բուն Լեռնային Ղարաբաղի հարցը. թերեւս ամենադժվար, բայց նույնպես լուծվող՝ քաղաքական կամքի առկայության դեպքում: Այդ տարածք են վերադառնում ադրբեջանցի փախստականները՝ այնտեղ տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահների հսկողության տակ։ Իրականացվում է ներկայումս այնտեղ առկա հայկական ռազմական ստորաբաժանումների ապառազմականացումը, ինչպես նաեւ ստեղծվում են ոստիկանական ուժեր, որոնք պատասխանատու կլինեն ներքին կարգուկանոնի եւ հանցավորության դեմ պայքարի համար, կապահովվի երկու համայնքների` հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ գոյակցությունը:
Ասեք, դա հնարավոր չէ՞…