Ադրբեջանում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը (տեսանյութ)
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում սկսվել է գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը, այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական Report գործակալությունից:
Նշենք, որ առաջին դատական նիստը տեղի էր ունեցել նոյեմբերի 6-ին:
Հայաստանի քաղաքացի Ղազարյանն Ադրբեջանում մեղադրվում է երկրի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ հանցագործությունների համար: Նշվում է, թե Կարեն Ղազարյանը փորձել է «ահաբեկչություններ իրականացնել» երկրի տարածքում:
Մանրամասն՝ տեսանյութում: