Ադրբեջանում պայթյուն է տեղի ունեցել. փլատակների տակ մարդիկ են մնացել (լուսանկարներ)
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ-tert.am) քաղաքի բնակելի տներից մեկում դեռևս անհայտ պատճառներով պայթյուն է որոտացել, տան փլատակների տակ մարդիկ են մնացել, հայտնում է minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Նշվում է, որ 4-հարկանի բնակելի տանը պայթյունը կարող է տեղի ունեցած լինել գազի արտահոսքի պատճառով:
«Ըստ նախնական տվյալների՝ փլատակների տակ մարդիկ կան», - հայտնել են նախարարությունից:
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: