Հայաստանում տոնել են ռուսական ռազմական կայազորի կազմավորման 214 ամյակը և հրետանային զորքերի 76 ամյակը
Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռուսական ռազմաբազայի զինվորական ճամբարների տարածքում տեղի են ունեցել հանդիսավոր արարողություններ՝ նվիրված հրթիռային և հրետանային զորքերի 76 ամյակին և Անդրկովկասում ռուսական ռազմական կայազորի կազմավորման 214 ամյակին։
Ինչպես տեղեկացնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը, հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի և Հայաստանի միացյալ հրամանատարությունը, ուժային կառույցների ղեկավարները, դիվանագիտական կորպուսի, Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի վարչակազմի ներկայացուցիչներ, վետերաններ, զինվորականների ընտանիքների անդամներ և նորակոչիկներ։
Տոնակատարության մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Խորհրդային Միության հերոս 10 տանկիստներին նվիրված հուշակոթողին, որը գտնվում է ռազմական «Պոլիգոն» ճամբարի տարածքում, և ռուս սպաներին նվիրված «Պատվո բլուր» հուշահամալիրին։
«Մեծ ամրոց» ռազմական ճամբարում հրետանային ստորաբաժանման սպաները և զինվորները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել ամրոցի առաջին պարետ, գեներալ-մայոր Ֆեոդոր Գուբսկիի և Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձաններին։ Ֆեոդոր Գուբսկին 1877-1878թթ․ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է հրետանին և իր կյանքը տվել է Անդրկովկասի ժողովուրդների ազատության և անկախության համար։
Տոնակատարությունն ավարտվել է ռազմաբազայի թանգարան այցով և տոնական համերգով։
1804թ․ նոյեմբերին Գյումրիում ռուսական զորքերի առաջին կայազորի պետ, գեներալ Սերգեյ Տուչկովի առաջնորդությամբ ռուսական ջոկատն այս քաղաքի մոտ ջախջախել է պարսկական զորքերին՝ Աբբաս Միրզայի գլխավորությամբ։
1834թ․ կայսր Նիկոլայ I-ը հաստատել է Հայաստանում ռուսական զորքերի կայազոր տեղակայելու և «Մեծ ամրոց» համալիրը կառուցելու նախագիծը։ «Մեծ ամրոցը» մինչ այժմ հանդիսանում է «Հարավային ամրակետ» և Անդրկովկասում ռուսական զորքերի տեղակայման մշտական վայր։
«Մեծ ամրոց» համալիրի շենքը պարսկական (1804թ․) և թուրքական (1807, 1828, 1853 և 1878թթ․) զորքերի դեմ ռուսական զորքերի փառավոր հաղթանակների հուշարձան է։