էսպիսի բարդա՞կ... արդեն հեչ ծիծաղելու էլ չէ. Ստյոպա Սաֆարյան
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օֆ աման… էսպիսի բարդա՞կ: ՀՀ վարչապետի տնտեսական հարցերով խորհրդականն ասել է ոչ կոնցեպցիա կա, ոչ էլ նման գաղափար, ճիշտ հակառակը՝ այլ բան ենք անում ու լավ բան՝ եկամտային հարկ ենք իջեցնում: Վարչապետն էլ ասել է, թե նման բան չկա:
Փոխվարչապետն ասել է գաղափարը հանրային քննարկման ենք ուզում դնենք, ՊԵԿ նախագահը պնդում է, որ ճիշտ է ասել….. Արդեն հեչ ծիծաղելու էլ չէ»: