Մոսկվայում քթի պլաստիկ վիրահատությունից հետո բժիշկները պայքարում են 25-ամյա հայուհու կյանքի համար (տեսանյութ)
Մոսկվայում բժիշկները պայքարում են 25-ամյա Կարոլինա Սարգսյանի կյանքի համար, որը մասնավոր կլինիկաներից մեկում քթի պլաստիկ վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել, գրում է life.ru-ն:
Աղջկա մայրը պատմել է, որ դուստրը ցանկացել է «մի փոքր ուղղել քիթը», և մեկ տարի համոզելուց հետո իրենք համաձայնել են դստեր գաղափարին: Ըստ կնոջ՝ վիրահատությունը հաջող է անցել, սակայն դրանից հետո Կարոլինան շատ անհանգիստ է եղել ու չի կարողացել քնել: Այդ ժամանակ բուժքույրը նրան 2 քնաբեր է տվել, որոշ ժամանակ անց՝ ևս 2-ը:
Սակայն քնելու փոխարեն աղջիկն է՛լ ավելի է վատացել: Օրեր անց նա կոմայի մեջ է ընկել՝ թոքերի այտուցի հետևանքով:
Կարոլինայի մայրը վստահ է, որ իր դստերը մեծ քանակությամբ տարբեր դեղամիջոցներ են ներարկել, ինչից հետո նրա մոտ արյունահոսություն է սկսվել:
Կլինիկայի ղեկավարի խոսքով՝ Կարոլինայի մոտ ալերգիկ ռեակցիա է սկսվել դեղամիջոցներից մեկի նկատմամբ: Սակայն կլինիկայի նախկին աշխատակիցներից մեկը կարծում է, որ կատարվածում մեղավոր է անեսթեզիոլոգը: