Պետդումայի 4 պատգամավորներ կժամանեն Հայաստան՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին
Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի չորս խմբակցությունները ներկայացնող պատգամավորները դեկտեմբերին կժամանեն Հայաստան՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին: Ինչպես հաղորդում է«ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«Պետդումային պատվիրակություն կլինի, ներկայացված կլինեն բոլոր խմբակցությունները»,- հայտնել է նա:
«ՌԻԱ Նովոստի»-ի տվյալներով՝ պատվիրակությունը կղեկավարի հենց Լեոնիդ Կալաշնիկովը: