Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը
Մոսկվայում Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) այցելուները կարող են տեսնել նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Իլյա Ռեպինի, Վալենտին Սերովի նկարների հավաքածուները, նաև գրող Միխայել Բուլգակովի ձեռագրերն ու անձնական իրերը, նամակներն ու լուսանկարները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ցուցահանդեսները բացվելու են դեկտեմբերի 5-ին։
Ընդհանուր առմամբ, բացվելու է 4 ցուցահանդես։ «80-ականների գլամուր. Ալեքսանդր Վասիլևի հիմնադրամից» ցուցադրությունում հնարավոր կլինի ծանոթանալ ավելի քան 50 հագուստի և զարդերի, որոնք ստեղծել են հայտնի համաշխարհային դիզայներները։
Չորրորդ ցուցահանդեսում ներկայացվելու է ВДНХ-ի մրցութային ծրագրի ավարտական նախագիծը: