Ֆրանսիայում հարյուրավոր ցուցարարներ են կալանավորվել և տուժել ցույցերի հետևանքով
Ֆրանսիայում բենզինի գնի աճի դեմ իրականացվող բողոքի ցույցերի ժամանակ տուժածների թիվը հասել է 227-ի: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, այս մասին են վկայում երկրի Ներքին գործերի նախարարության տվյալները:
«Իրավիճակը լուրջ է: Առավոտյան մեկ մարդ է մահացել: 227 մարդ տուժել է, վեցը լուրջ վիրավորում է ստացել»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ: Տուժածների թվում նաև իրավապահ մարմինների աշխատակիցներ կան:
Ոստիկանությունը 117 մարդու է ձերբակալել, որոնցից 73-ին կալանքի տակ են առել: Վերջին պաշտոնական տվյալներով՝ Ֆրանսիայում ցուցարարների թիվը հասել է 280 000-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 100 տուժածի մասին:
Ֆրանսիացիները դեմ են իշխանությունների՝ 2019-ին դիզելային վառելիքի և բենզինի հարկերը բարձրացնելու որոշմանը: Փարիզն այս քայլը մեկնաբանել է որպես պայքար օդի աղտոտվածության դեմ և հայտարարել է, որ մտադիր չէ փոխել հարկերի բարձրացման մասին որոշումը: