Իրաքյան Քրդստանի ռազմական գերատեսչությունը մեղադրում է Թուրքիային
Իրաքյան Քրդստանի ռազմական գերատեսչությունը՝ Փեշմերգան, հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ:
«Թուրքիան շարունակում է անօրինական կերպով հատել սահմանը, թիրախավորել խաղաղ բնակչությունը և PKK-ի թիրախներին հարվածներ հասցնելու պատրվարկով, օդային հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը:
2018թ. հունվարի մեկից մինչև 2018թ.-ի նոյեմբերի 17-ը թուրքական ռազմական ուժերը բազմաթիվ անգամ խախտել են սահմանը, օդային հարվածներ հասցրել խաղաղ բնակչությանը լեռներում և անտառներում, որի հետևանքով զոհվել է 47 մարդ, որից 5-ը՝ անչափահաս, 11-ը՝ կին:
Վերջին ռմբակոծության հետևանքով զոհվել են երեք խաղաղ բնակիչ ովքեր իրենց ֆերմայում զբաղվելիս են եղել գյուղատնտեսական աշխատանքներով: Մենք կոչ ենք անում Թուրքիայի դադարեցնել ինչպես սահմանի անօրինական հատումն, այնպես էլ խաղաղ բնակչությանը թիրախավորելը: Կոչ ենք անում նաև Իրաքի կառավարությանը քայլեր ձեռնարկելու՝ Թուրքիային արգելելու համար Հյուսիսային Իրաքում ռազմական ինքնաթիռների թռիչքը»,- ասված է հայտարարության մեջ
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք